Ամսագիր Հունիս 2015 Տատիկ, ու՞ր ես գնում

14 Սեպտեմբեր 2015, 11:47
2226 |

Տատիկ, ու՞ր ես գնում

Դայակի կերպարը հիմնականում սերիալներում ու գրքերում է հանդիպում: Սակայն վերջին տարիներին Երևանում էլ հաճախ կարելի է լսել ուրիշի երեխային խնամող կանանց մասին: Մասնագիտություն դա դժվար է անվանել, ծառայություն՝ առավել ևս: Նրանք ուղղակի խնամում են ուրիշի երեխային սեփականի պես: Դայակների փոքրաթիվ համայնքից է Հեղինե Աղաբաբյանը: Նա արդեն ութ տարի՝ «մայր» կամ «տատիկ» է այլ ընտանիքների համար:

Կոչում՝ ի վերուստ

Մասնագիտական կրթություն չունեմ: Միջնակարգ դպրոց եմ ավարտել: Սովետական տարիներին մի քանի վայրում աշ-խատել եմ: Անկախությունից հետո ընտանիքի հոգսը ամուս-նուս վրա էր: Նրա մահից հետո սոցիալական պայմանները ստիպեցին աշխատանք փնտրել: Մի քանի ամիս շրջում էի աշխատանքի տեղավորման գործակալություններով ու կար-դում պատահած բոլոր հայտարարությունները: Տարիքիս պատճառով աշխատանք չկարողացա գտնել: Մի օր առաջարկ ստացա խնամել հեռավոր բարեկամներից մեկի երեխային: Անունը Եվա էր, կրակի կտոր, շարժուն ու անհանգիստ մի բա-լիկ: Եվան դարձավ առաջին երեխան, որին խնամելու էի որ-դիներիցս հետո: Հիմիկվա երեխաները կամակոր են, չլսող, ամեն ինչ չեն ուտում ու չեն սիրում ենթարկվել: Առաջին օրե-րին դժվարանում էի. հոգեբանորեն դժվար է սեփականի նման խնամել ուրիշի երեխային, բայց հաղթահարեցի:

Կարևորը՝ ռեժիմը չխախտել

Առավոտյան տասին երեխայի ծնողները գնում էին աշխատան-քի՝ Եվային ու տան գործերը թողնելով ինձ: Խելացի, լսող ու են-թարկվող երեխա էր, բայց ուտելու հետ սեր չուներ: Դա ինձ շատ էր տանջում: Լինում է, չէ՞, որ երեխաները հրաժարվում են որևէ կոնկրետ ճաշ ուտել, իսկ Եվան ոչինչ չէր ցանկանում ուտել: Բո-լոր տեսակի ուտելիքները պարտադիր անցկացնում էի բլենդե-րով ու ժամերով ընկնում հետևից, աղաչում-պաղատում գոնե մի գդալ ուտել: Ամեն օր նոր խաղեր էի հորինում՝ միայն թե սո-ված չմնար: Որոշ ժամանակ անց արդեն ընկերացանք: Երեխան արդեն սովորել էր իմ ներկայությանը: Երեկոյան, երբ ծնողներն աշխատանքից գալիս էին, հետևիցս կանչում էր՝ «տատի՜կ, ո՞ւր ես գնում», «տատի՜կ, ե՞րբ ես գալու»: Այդքան տարիների ընթացքում ոչ մի անգամ չեղավ, որ երեխային տխուր կամ լաց եղած կամ էլ ռեժիմը խախտած վերցնեն ինձնից: Դա շատ կարևոր է հոգե-պես ու ֆիզիկապես առողջ մարդ դաստիարակելու համար:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով